Հաճախ տրվող հարցեր

Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:

 

Ֆիզիկական անձիք պարտավորվում են մաքսատուրք վճարել այն ժամանակ, երբ մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը կամ 31 կգ-ը։

 

Ըստ գործող կանոնակարգի՝

 

  • եթե անձնական օգտագործման բեռը գերազանցում է թույլատրելի գումարային շեմը մաքսավճարը գանձվում է բեռի արժեքի և թույլատրելի շեմի տարբերության 15%-ի չափով։ 
  • եթե անձնական օգտագործման բեռը գերազանցում է թույլատրելի քաշը մաքսատուրքը հաշվարկվում է բեռի արժեքի 15%-ի չափով կամ յուրաքանչյուր գերազանցող կիլոգրամի համար 2 եվրո սահմանաչափով։

Արտահանման համար արգելված իրերի ցուցակները սահմանվում են ՀՀ և ԱՄՆ մաքսային ծառայությունների կողմից։ 

 

ԱՄՆ ներմուծելու չթույլատրվող ապրանքների հիմնական պահանաջարկ ունեցող խմբերն են ՝ 



  • Ծխախոտ և ծխախոտային արտադրանք
  • Ալկոհոլ
  • Դեղորայք
  • Ազնիվ մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և այլն
  • Մսամթերք և ցանկացած տեսակի թարմ սնունդ
  • Չորացրած կանաչի
  • Ցանկացած տեսակի բույս
  • Հեղուկ
  • Փաստաթղթեր (մեր ընկերությունը չի արտահանում)

 

Հայաստանի կողմից արտահանման արգելք ունեցող ապրանքային խմբեր՝ 

 

  • Ռազմամթերք
  • Զենքեր  և հրազենի հիմնական մասեր /հրազեն, գազային, նետողական, ազդանշանային, օդաճնշիչ, սառը զենք/
  •  Էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ
  • Վտանգավոր նյութեր /թմրամիջոցներ, հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ/, 
  • Թունավոր կենդանիներ և բույսեր, 
  • Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների), 
  • Շուտ փչացող սննդամթերք,
  • Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու փոստային կապի սարքավորումները:

Իհարկե, մենք կազմակերպում ենք հավաքական բեռնափոխադրումներ՝

 

  • ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ, 
  • Հայաստանից ցանկացած երկիր և հակառակ ուղղությամբ, 
  • ցանկացած երկրից ցանկացած երկիր։

Ծավալային քաշը հաշվարկ է, որն օգտագործվում է բեռնափոխադրումների ոլորտում՝ որոշելու փաթեթի քաշը՝ հիմնվելով դրա չափսերի, այլ ոչ թե իրական քաշի վրա: Այս մեթոդն օգտագործվում է, քանի որ փաթեթը օդանավում կարող է զբաղեցնել ավելի շատ տարածք, հատկապես, եթե փաթեթը մեծ է, բայց թեթև:

 

Ծավալային քաշի հաշվարկման բանաձևը սանտիմետրերով՝

 

Ծանրոցի բոլոր կողմերի (լայնություն, երկարություն, բարձրություն) արտադրյալը  բաժանել 6000-ի։ 

 

Եթե ստացված արժեքը գերազանցում է իրական քաշին՝ բեռնափոխադրումը հաշվարկում է ծավալային քաշով։

 

Ծավալային քաշ հաշվարկվում է օդային առաքման դեպքում։




2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ տարածք կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը՝ 31 կիլոգրամը:

Բեռների ապահովագրությունը հատուցում է տրանսպորտային միջոցով (այդ թվում` երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային) գույքի տեղափոխմանընթացքում վերջինիս հասցված վնասները: Որպես կանոն, ապահովագրվում է բեռի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել էհետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝

 

  • հրդեհի կամ պայթյունի,
  • տարերային աղետների,
  • տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի, բախման կամ շրջման, խորտակման և այլն, չնախատեսված վայրում, հատուկ պայմաններում բեռնաթափման,

բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լցավորման հետևանքով բեռի վնասման և այլն

Իհարկե, Կազմակերպում ենք ամբողջական  կոնտեյներային բեռնափոխադրումներ՝

 

  • ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ, 
  • Հայաստանից ցանկացած երկիր և հակառակ ուղղությամբ, 
  • ցանկացած երկրից ցանկացած երկիր։

Upcoming Shipment Date

Armenia to the USA

20.09.24

Bring your parcels by the 19th of September

Հայաստանից ԱՄՆ

Հերթական թռիչքի օրը`

20.09.24

Ծանրոցները մոտեցնել մինչև սեպտեմբերի 19