Ուղարկեք հղումը, մենք կգնենք Ձեր փոխարեն
Ընտրեք ցանկացած ապրանք ամերիկյան կայքերից։ Մենք կկատարենք գնումը, կստանանք այն ԱՄՆ-ում գտնվող մեր պահեստում և կառաքենք Հայաստան։
Ուղարկեք հարցում
Լրացրեք դաշտերը և ուղարկեք WhatsApp-ով կամ Viber-ով։ Մենք կպատասխանենք նույն չաթում։
Ապրանքի լուսանկարը կամ սքրինշոթը կարող եք կցել չաթում։
Նախընտրում եք էլ. փոստ՝ լրացրեք ձևը5 պարզ քայլ՝ գնումից մինչև Հայաստան
Ուղարկեք հղումը
WhatsApp-ով, Viber-ով կամ կայքի ձևով։
Ճշտում ենք գինը
Հայտնում ենք վերջնական գումարը՝ ներառյալ ԱՄՆ-ի հարկը և առաքումը մինչև մեր պահեստ։
Վճարում եք
Ապրանքի արժեքը և միջնորդավճարը։
Գնում ենք և ստանում
Ստանում ենք ապրանքը մեր պահեստում, լուսանկարում և փաթեթավորում։
Առաքում ենք Հայաստան
Օդային կամ ծովային ճանապարհով։
Ինչու գնումներ անել մեզ հետ
Ցածր միջնորդավճար
Ընդամենը $6՝ մինչև $300 արժողությամբ գնումների դեպքում։
Անվճար փաթեթավորում
Փաթեթավորում և վերափաթեթավորում՝ առանց լրացուցիչ վճարի։
Բաժանում կամ միացում
Բեռը կարող ենք բաժանել մի քանի մասի կամ միացնել մեկ արկղում։
Բեռի լուսանկար
Տեսնում եք Ձեր ապրանքը՝ նախքան այն կառաքվի Հայաստան։
Ցանկացած խանութ
Չկան «հատուկ» խանութներ․ ցանկացած խանութ առաքում է ԱՄՆ-ում գտնվող մեր պահեստի հասցեով։
Ցածր առաքման արժեք
Օդային առաքում՝ $8.8 / կգ, ծովային տարբերակով՝ ըստ տուփի չափսերի։
Աջակցություն ողջ ընթացքում
Գնումից մինչև ծանրոցի հանձնում հասցեատիրոջը։
Ավտոպահեստամասերի փոխադրում
Գտնում և գնում ենք պահեստամասեր ԱՄՆ-ից։
Ինչից է բաղկացած վճարը
Արժեքը կազմված է երեք մասից։ Վերջնական գումարը հայտնում ենք նախքան վճարումը։
Ներառյալ ԱՄՆ-ի վաճառքի հարկը (±10%) և խանութի առաքումը մինչև մեր պահեստ։
$300-ից ավելի գնումների դեպքում՝ ապրանքի ամբողջ արժեքի 3%։
Օդային առաքում՝ ըստ փաստացի կամ ծավալային քաշի (եթե վերջինս գերազանցում է իրականին), 7–14 աշխ. օր թռիչքի օրվանից։ Ծովային՝ 45–60 աշխ. օր։
Մաքսային վճարների մասին
Մաքսային վճարները պետության կողմից գանձվող պարտադիր վճարներ են՝ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու համար։
Ֆիզիկական անձինք մաքսատուրք են վճարում, եթե միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ը։ Գործող կարգավորումների համաձայն՝
- արժեքային շեմը գերազանցելու դեպքում գանձվում է 15% մաքսավճար՝ բեռի արժեքի և թույլատրելի շեմի տարբերությունից,
- քաշային շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարը կազմում է բեռի արժեքի՝ 200 եվրոն գերազանցող մասի 15%-ը կամ յուրաքանչյուր ավելցուկային կիլոգրամի համար 2 եվրո՝ որն ավելի մեծ է։
Նախընտրու՞մ եք գնել ինքներդ։ Օգտագործեք ԱՄՆ-ում գտնվող մեր պահեստի հասցեն՝ առանց միջնորդավճարի։ Վճարում եք միայն առաքման համար։ Գրանցվեք մեր ամերիկյան գործընկերոջ կայքում՝ հասցե ստանալու համար։
ՄանրամասնՊահեստամա՞ս է հարկավոր մեքենայի համար
Ուղարկեք VIN կոդը, պահեստամասի համարը կամ անվանումը, իսկ մենք կգտնենք, կգնենք և կառաքենք այն Հայաստան՝ օդային կամ ծովային ճանապարհով։ Միջնորդավճարը նույնն է՝ $6 կամ 3%։
Ուղարկել հարցում WhatsApp-ովՊատրա՞ստ եք գնումներին
Ուղարկեք ապրանքի հղումը WhatsApp-ով կամ Viber-ով, և մենք կկապվենք Ձեզ հետ։
Կամ լրացրեք ձևը, և մենք կկապվենք Ձեզ հետ