American Global Group

Օդային առաքում ԱՄՆ-ից Հայաստան

Ամենշաբաթյա օդային առաքում Լոս Անջելեսից Երևան՝ անձնական ծանրոցների, օնլայն գնումների և բիզնես բեռների համար։

Սակագներ

Ճշգրիտ քաշով
Օդային առաքում
$7.70
1 կգ-ի համար · $3.50 / ֆունտ
Բիզնես բեռներ
Անհատական գնառաջարկ
Ուղարկել հարցում →

Որքա՞ն կարժենա Ձեր ծանրոցի առաքումը

  • 1Կշռեք ծանրոցը

    Դրեք ծանրոցը ցանկացած կշեռքի վրա։ Կարող եք նշել տասնորդականներով, օրինակ՝ 12.4 կգ։

  • 2Չափեք երկարությունը, լայնությունը և բարձրությունը

    Չափեք ամենաերկար կողմը, ապա մյուս երկուսը՝ սանտիմետրերով։

  • 3Նշեք ապրանքների արժեքը

    Ծանրոցում առկա ապրանքների ընդհանուր արժեքը դոլարով։ Մաքսատուրքը գնահատվում է, եթե արժեքը գերազանցում է 200 եվրոն։

Չափսերով մեծ, բայց թեթև ծանրոցները կարող են հաշվարկվել ծավալային քաշով․ հաշվիչը ստուգում է այն Ձեր փոխարեն։

USD
Մաքսային վճարների մասին

Մաքսային վճարները պետության կողմից գանձվող պարտադիր վճարներ են՝ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու համար։

Ֆիզիկական անձինք մաքսատուրք են վճարում, եթե միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ը։ Գործող կարգավորումների համաձայն՝

  • արժեքային շեմը գերազանցելու դեպքում գանձվում է 15% մաքսավճար՝ բեռի արժեքի և թույլատրելի շեմի տարբերությունից,
  • քաշային շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարը կազմում է բեռի արժեքի՝ 200 եվրոն գերազանցող մասի 15%-ը կամ յուրաքանչյուր ավելցուկային կիլոգրամի համար 2 եվրո՝ որն ավելի մեծ է։

Բիզնես բեռների համար մաքսային վճարները հաշվարկվում են անհատապես։

Մեր գրասենյակները

ԱՄՆ գրասենյակ

1020 E Chevy Chase Dr, Glendale, CA 91205

 

Զանգել +1 (424) 333-4444Բացել քարտեզում

Գլխավոր գրասենյակ

Նար-Դոս 53, Երևան

Երկ–Ուրբ 09:00–18:00, Շաբաթ 10:00–14:00

Զանգել +374 43 33 44 44Բացել քարտեզում

Մեր առավելությունները

Արագ և հուսալի օդային առաքում

Գրասենյակ հայաշատ Կալիֆորնիայում

Մատչելի սակագին՝ ճշգրիտ քաշով

Գնումներ ամերիկյան խանութներից

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս է հաշվարկվում վճարվող քաշը։

Համեմատում ենք փաստացի քաշը և ծավալային քաշը (Ե × Լ × Բ սմ ÷ 6000) և վճարում եք ավելի մեծի համար՝ ճշգրիտ քաշով, առանց կլորացման։

Ե՞րբ կստանամ ծանրոցը։

7–14 աշխատանքային օրում՝ թռիչքի օրվանից հաշված։

Ո՞վ է վճարում մաքսատուրքը։

Մաքսատուրքը պետական վճար է, որը գանձվում է 200 եվրո կամ 31 կգ շեմերը գերազանցելու դեպքում։ Յուրաքանչյուր ծանրոց հաշվարկվում է առանձին՝ փաստացի քաշով։

Կարո՞ղ եմ գնումներ անել ամերիկյան խանութներից։

Այո, կարող եք ուղարկել ապրանքը մեր ԱՄՆ հասցեով կամ օգտվել «Գնում ենք Ձեր փոխարեն» ծառայությունից։ Այդ ծառայության դեպքում օդային առաքման սակագինը $8.8/կգ է։

Track your parcel