ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը կազմակերպում է օդային, ծովային և ցամաքային բեռնափոխադրումներ ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ամբողջական կոնտեյներով միջազգային բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած երկրից ցանկացած երկիր: 

Երբ և ինչպես սկսվեց American Global Group-ի հաջողության պատմությունը

Վարդան Օնանյան

Միքայել Հայրապետյան

2011թ․-ին ընկերության հիմնադիր Վարդան Օնանյանը շրջագայում էր ԱՄՆ-ում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր նաև մյուս հիմնադիրը՝ Միքայել Հայրապետյանը։ Մինչ այս շրջադարձային տարին նրանք անձնական նպատակներով ԱՄՆ-ից Հայաստան մեքենաներ փոխադրելու փորձ ունեցել էին։ Սակայն ո՞վ կմտածեր, որ այդ փորձը հիմք էր դառնալու այն հաջողակ բիզնես-նախագծի համար, որի արդյունքը պիտի լիներ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր ընկերության ստեղծումը։ Ներդնելով սեփական փորձն ու գաղափարները՝ նրանք հիմնեցին ԱՄՆ-ում Global USA, Հայաստանում՝ American Global Group ընկերությունը։ Նորաստեղծ ընկերությունը սկսեց ամերիկյան լավագույն աճուրդներից գնել և Հայաստան փոխադրել մեքենաներ։  Շուտով հարց առաջացավ՝ ինչո՞ւ ներկրել միայն մեքենաներ։ Պատասխանը չուշացավ․ հիմնադրումից կարճ ժամանակ անց ընկերությունն ընդլայնեց ծառայությունների շրջանակը՝ հասանելի դարձնելով նաև կոնտեյներային բեռնափոխադրումը: Ջրում և ցամաքում ամուր դիրքեր հաստատելուց հետո հաճախորդների հորդորներով ընկերությունը սկսեց մատուցել նաև օդային բեռնափոխադրման ծառայություն։ 

Մեր նախագծերը

SHIP2
ARM:

Ship2arm-ը (շիփթուարմ) հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ուղարկել ծանրոցներ ԱՄՆ-ից Հայաստան, ինչպես նաև գնում կատարել ամերիկյան առցանց խանութներից և ստանալ այն Հայաստանում: Այն ստեղծվել է Global USA-ի հետ համատեղ` ծանրոցների առաքման գործընթացը ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար:

Գրանցվելով մեր հարթակում դուք կստանաք անհատական կոդ, որը կօգտագործեք հետագայում ճկուն զեղչային համակարգից և ակցիաներից օգտվելու համար: Ինչպես նաև կստանաք անհատական հասցե, որի միջոցով կկատարեք առցանց գնումներ ամերիկյան ամենապահանջված խանութներից` առանց խոչընդոտների և միջնորդների: Ավելին իմանալու համար այցելեք www.Ship2arm.com

Armenian-Business-Corner

«Հայկական Բիզնես Անկյունը» հանդիսանում է ապրանքների և ծառայություն մատուցողների առաջին հայկական պատկերասրահը ԱՄՆ-ում։
Նպատակն է պատշաճ ներկայացնել հայկական արտադրողներին և ծառայություններ մատուցողներին ԱՄՆ շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր և ներգրավել ներդրումներ դեպի ՀՀ։

Ավելին իմանալու համար այցելեք armenianbusinesscorner.com

Shopinarmenia.com-ը հարթակ է , որը նպատակ ունի հայաստանյան և արցախյան արժեքները և ապրանքները ներկայացնել աշխարհին։
Այստեղ հասանելի են հայաստանյան և արցախյան արտադրողների կողմից ստեղծված ապրանքները։