Ծովային առաքում ԱՄՆ-ից Հայաստան
Բեռներ ԱՄՆ-ի ցանկացած նահանգից՝ ցանկացած ծավալի, և ծանրոցներ ֆիքսված գնով տուփերով՝ կոնտեյներային առաքմամբ դեպի Հայաստան։
Բեռնափոխադրում ԱՄՆ-ից Հայաստան՝ ցանկացած ծավալի
Փոխադրում ենք բեռներ ԱՄՆ-ի ցանկացած նահանգից՝ ցանկացած ծավալի և քաշի, հավաքական (LCL) կամ ամբողջական (FCL) կոնտեյներներով։ Ուղարկեք հարցում, և մենք կներկայացնենք լավագույն գնառաջարկը։
- Ցանկացած նահանգից՝ բեռնում ԱՄՆ-ի ցանկացած վայրից
- Ցանկացած ծավալ և քաշ՝ LCL կամ FCL կոնտեյներներով
- Նշեք բեռնման հասցեն և առաքման վայրը՝ ճշգրիտ գնառաջարկի համար
- Կամ զանգահարեք՝ +374 43 33 44 44
- Առաքում 45–60 աշխ. օրում կոնտեյների բեռնման օրվանից
- Ֆիքսված գին յուրաքանչյուր տուփի համար
- Առանց քաշի սահմանափակման
- Առանց նվազագույն ծավալի
Պատրա՞ստ եք ուղարկել
Զանգահարեք մեզ՝ տուփերը վերցնելու կամ հանձնելու համար։
Մաքսային վճարների մասին
Մաքսային վճարները պետության կողմից գանձվող պարտադիր վճարներ են՝ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու համար։
Ֆիզիկական անձինք մաքսատուրք են վճարում, եթե միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ը։ Գործող կարգավորումների համաձայն՝
- արժեքային շեմը գերազանցելու դեպքում գանձվում է 15% մաքսավճար՝ բեռի արժեքի և թույլատրելի շեմի տարբերությունից,
- քաշային շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարը կազմում է բեռի արժեքի՝ 200 եվրոն գերազանցող մասի 15%-ը կամ յուրաքանչյուր ավելցուկային կիլոգրամի համար 2 եվրո՝ որն ավելի մեծ է։
Բիզնես բեռների համար մաքսային վճարները հաշվարկվում են անհատապես։
Մեր գրասենյակները
Գլխավոր գրասենյակ
Նար-Դոս 53, Երևան
Երկ–Ուրբ 09:00–18:00, Շաբաթ 10:00–14:00
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է հաշվարկվում գինը։
Յուրաքանչյուր տուփի գինը ֆիքսված է՝ անկախ քաշից։ Վճարում եք միայն ընտրած տուփերի համար։
Որտեղի՞ց կարող եմ ստանալ տուփերը։
Տուփերը տրամադրում ենք մենք։ Կապվեք մեզ հետ՝ մանրամասների համար։
Ե՞րբ կստանամ բեռը։
45–60 աշխատանքային օրում՝ կոնտեյների բեռնման օրվանից հաշված։
Կա՞ նվազագույն ծավալ։
Ոչ, կարող եք ուղարկել նույնիսկ մեկ տուփ։
Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսատուրքը։
Յուրաքանչյուր տուփ մաքսային տեսանկյունից առանձին ծանրոց է։ Մաքսատուրք է գանձվում, եթե տուփի ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ը։
Կա՞ն զեղչեր։
Այո։ XXL (2XL) և ավելի մեծ չափի մեկ ծանրոցը զեղչվում է 25%-ով, իսկ երկու և ավելի նման ծանրոց հանձնելու դեպքում յուրաքանչյուր երկրորդ ծանրոցը զեղչվում է 50%-ով։ Զեղչը հաշվարկիչը կիրառում է ավտոմատ։ Զեղչը գործում է միայն տուփերը Գլենդեյլի մեր գրասենյակ հանձնելու դեպքում։
Իսկ եթե բեռը չի տեղավորվում տուփերում։
Կահույքի, տեխնիկայի կամ այլ չափսի բեռների համար ուղարկեք հարցում, և մենք կներկայացնենք անհատական գնառաջարկ։