Մեքենաների ներմուծում ԱՄՆ-ից՝ ուղիղ ամերիկյան աճուրդներից
Մեքենաները գնում ենք անմիջապես Copart, IAAI, Manheim և այլ ամերիկյան աճուրդներից՝ առանց միջնորդների, և առաքում ենք փակ կոնտեյներով մինչև Գյումրիի մաքսատուն։
Գտե՞լ եք մեքենան։ Ուղարկեք մեզ։
Տեղադրեք Copart-ի, IAAI-ի, Manheim-ի կամ ցանկացած ամերիկյան աճուրդի հղումը կամ VIN կոդը։ Հղում դեռ չունե՞ք։ Պարզապես նշեք Ձեր նախընտրելի մեքենայի մակնիշը, մոդելը և տարեթիվը։ Մենք կուղարկենք ամբողջական գինը՝ մինչև Գյումրի։
Գնում ենք ԱՄՆ-ի խոշորագույն աճուրդներից
Աճուրդից մինչև Գյումրի
Վեց քայլ։ Մնացած ամեն ինչ մենք ենք անում։
Ընտրեք մեքենան
Գտեք այն Copart-ում, IAAI-ում կամ Manheim-ում, կամ նշեք Ձեր բյուջեն, և մենք կառաջարկենք տարբերակներ։
Ստացեք ամբողջական գինը
Ստուգում ենք լոտը և ուղարկում վերջնական գինը՝ աճուրդի վճարներ, առաքում և մաքսային վճարների գնահատում։
Մասնակցում ենք աճուրդին և գնում
Աճուրդին մասնակցում ենք Ձեր փոխարեն՝ անմիջապես, առանց միջնորդների։
Տեղափոխում և բեռնում
Մեքենան տեղափոխվում է ԱՄՆ-ում գտնվող մեր պահեստ և բեռնվում փակ կոնտեյների մեջ։
Փոխադրում մինչև Հայաստան
Նյու Ջերսիից, Սավաննայից, Մայամիից կամ Լոնգ Բիչից մինչև Փոթի, այնուհետև՝ Գյումրի։
Մաքսազերծում և հանձնում
Մաքսազերծում Գյումրիի մաքսատանը, և մեքենան Ձերն է։
Ծովային առաքում՝ ֆիքսված գներով
Մեկ մեքենայի համար՝ ԱՄՆ-ի մեր պահեստներից։ Գները ներքին այրման շարժիչով մեքենաների համար են, հիբրիդ և էլեկտրական մեքենաների համար՝ +$100։
| ԱՄՆ պահեստ | Մինչև Փոթի, Վրաստան | Մինչև Գյումրի, Հայաստան |
|---|---|---|
Նյու Ջերսի Նյու Յորք | $1,200 | $1,400 |
| Ջորջիա Սավաննա | $1,100 | $1,300 |
| Ֆլորիդա Մայամի | $1,200 | $1,400 |
| Կալիֆոռնիա Լոնգ Բիչ | $1,900 | $2,100 |
| Կանադա Քվեբեկ (+ հարկ) | $1,500 սեդան / $1,600 ամենագնաց | Հնարավոր է բեռնատարով |
Հաշվարկեք մաքսավճարները պաշտոնական հաշվիչով
Սա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հաշվիչն է։ Ընտրեք շարժիչը, թողարկման տարեթիվը և գնման արժեքը՝ սպասվող վճարները տեսնելու համար։ ԱՄՆ-ից մեքենաների համար ընտրեք «Երրորդ երկիր»։
Արդյունքները ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեն, և դրանք նախնական են՝ մաքսային մարմինը կարող է վերանայել հայտարարագրված արժեքը, ուստի վերջնական վճարները կարող են տարբերվել։ AGG-ի յուրաքանչյուր գնահաշվարկ ներառում է մաքսային վճարների գնահատում։
Էլեկտրական, հիբրիդ և բենզինային մեքենաներ Ասիայից՝ առաքումով և մաքսազերծումով։
Դարձեք դիլեր
Համագործակցեք մեզ հետ, որպես անհատ դիլեր կամ ընկերություն և ստացեք մուտք դեպի ամենահայտնի ավտոաճուրդները։ Ներմուծեք որակյալ մեքենաներ Ձեր հաճախորդների համար և ստեղծեք կայուն եկամտի աղբյուր։
Կփնտրենք, կգնենք և կտեղափոխենք ձեր նախընտրելի մեքենան
Ուղարկեք լոտի հղումը, VIN կոդը կամ պարզապես մակնիշն ու մոդելը։ Մենք կուղարկենք ամբողջական գինը։
Հաճախ տրվող հարցեր
Ինչքա՞ն արժե մեքենայի առաքումը ԱՄՆ-ից Հայաստան։
Մեր ԱՄՆ պահեստներից մինչև Գյումրի ծովային առաքումը մեկ մեքենայի համար արժե $1,300 Սավաննայից (Ջորջիա), $1,400 Նյու Ջերսիից կամ Մայամիից և $2,100 Լոնգ Բիչից (Կալիֆորնիա)։ Հիբրիդ և էլեկտրական մեքենաների համար՝ +$100։ Վերջնական գնագոյացումը ներառում է աճուրդի արժեքը, ցամաքային և ծովային փոխադրումը, ապահովագրությունն ու բեռնաթափումը։
Ո՞ր ամերիկյան աճուրդներից եք գնում։
Copart, IAAI և Manheim, ինչպես նաև ԱՄՆ այլ աճուրդներից և դիլերներից՝ ADESA, OVE, Pipeline։ Մենք մասնակցում ենք աճուրդին Ձեր փոխարեն՝ առանց միջնորդների։
Ինչպե՞ս է ընթանում մեքենայի ներմուծումը ԱՄՆ-ից։
Դուք ընտրում եք մեքենան (կամ նշում եք Ձեր բյուջեն), մենք հաշվարկում ենք ամբողջական արժեքը, գնում ենք այն աճուրդում, տեղափոխում ենք մեր ԱՄՆ պահեստ, բեռնում ենք կոնտեյներում և առաքում Փոթիով մինչև Գյումրի, որտեղ կատարվում է մաքսազերծումը, և մեքենան հանձնվում է Ձեզ։
Որտե՞ղ եմ ստանում մեքենան։
Գյումրու մաքսատանը՝ մաքսազերծումից հետո։
Որքա՞ն ժամանակ է տևում մեքենայի ներմուծումը ԱՄՆ-ից։
Սովորաբար 45–60 աշխ. օր՝ աճուրդում գնելու պահից մինչև մեքենայի ժամանումը Գյումրի։
Ինչքա՞ն է ԱՄՆ-ից բերված մեքենայի մաքսավճարը։
Այն կախված է շարժիչից, արտադրության տարեթվից և մեքենայի գնից։ Կարող եք նախնական հաշվարկ անել այս էջում ներկայացված ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաշվիչով։
Աշխատու՞մ եք դիլերների հետ։
Այո։ Անհատ դիլերները և ընկերությունները կարող են համագործակցել մեզ հետ և մուտք ունենալ ամերիկյան խոշորագույն ավտոաճուրդներ։ Մանրամասները՝ «Դարձեք դիլեր» բաժնում։