Արտահանում Հայաստանից ԱՄՆ
Ամենշաբաթյա օդային առաքում և կոնտեյներային բեռնափոխադրում Հայաստանից ԱՄՆ։
Տարիներ շարունակ մենք հնարավորություն ենք տալիս անհատներին ծանրոցներ, բիզնեսներին՝ իրենց արտադրանքը հեշտությամբ, արագ ու անվնաս հասցնել ԱՄՆ:
Օդային բեռնափոխադրում
- Ամենշաբաթյա չվերթեր
- Առաքում 7–10 աշխ. օրում թռիչքի օրվանից
- Անվճար տուփեր և փաթեթավորում
- Հանձնման կետեր Երևանում և Գյումրիում
Որքա՞ն կարժենա Ձեր ծանրոցի առաքումը
- 1Կշռեք ծանրոցը
Դրեք ծանրոցը ցանկացած կշեռքի վրա։ Կարող եք նշել տասնորդականներով, օրինակ՝ 12.4 կգ։
- 2Չափեք երկարությունը, լայնությունը և բարձրությունը
Չափեք ամենաերկար կողմը, ապա մյուս երկուսը՝ սանտիմետրերով։
- 3Նշեք ապրանքների արժեքը
Ծանրոցում առկա ապրանքների ընդհանուր արժեքը։ Մաքսատուրքը հաշվարկվում է դրա հիման վրա։
Չափսերով մեծ, բայց թեթև ծանրոցները կարող են հաշվարկվել ծավալային քաշով․ հաշվիչը ստուգում է այն Ձեր փոխարեն։
Ծանրոցների ընդունման կետեր
Օդային ճանապարհով ուղարկվող Ծանրոցները կարող եք հանձնել մեր գլխավոր գրասենյակում կամ գործընկերների գրասենյակներում։
Գլխավոր գրասենյակ
Նար-Դոս 53, Երևան
Երկ–Ուրբ 09:00–18:00, Շաբաթ 10:00–14:00
Գործընկեր գրասենյակ
Դալլաքյան 2-րդ նրբանցք 2Ա, Զեյթուն, Երևան (մուտքը նաև Ուլնեցու փողոցից)
Ամեն օր 09:00–21:00
Գործընկեր գրասենյակ
Սողոմոն Տարոնցի 3, Շենգավիթ, Երևան
Ամեն օր 09:00–21:00
Զանգել +374 44 41 10 27Զանգել +374 93 71 16 79Բացել քարտեզում
Մեր առավելությունները
Պահեստ հայաշատ Կալիֆորնիայում
Առաքում Ամերիկայի ցանկացած նահանգ
Մատչելի փոխադրման արժեքներ և հաճախ տրամադրվող զեղչեր
Հատուկ տեսակի սննդի արտահանման հնարավորություն
Հաճախ տրվող հարցեր
Ինչքա՞ն արժե ծանրոց ուղարկել Հայաստանից ԱՄՆ։
Օդային առաքումն արժե 3800 դրամ/կգ մինչև 50 կգ ծանրոցների համար և 3700 դրամ/կգ՝ 50-ից 100 կգ։ 100 կգ-ից ավելի բեռների համար տրամադրում ենք անհատական առաջարկ։ Մեծ, բայց թեթև ծանրոցները կարող են հաշվարկվել ծավալային քաշով (Ե x Լ x Բ սմ / 6000)։ Սակագինը ներառում է առաքումը մինչև ԱՄՆ-ում մեր գրասենյակ, իսկ ստացողի հասցեով առաքումը հնարավոր է հավելյալ վճարով։ Ճշգրիտ արժեքի համար օգտվեք այս էջի հաշվիչից։
Քանի՞ օրում է ծանրոցը հասնում ԱՄՆ։
Թռիչքներն ամեն շաբաթ են։ Ծանրոցը հասնում է թռիչքի օրվանից 7–10 աշխատանքային օրում։
Որտե՞ղ կարող եմ հանձնել ծանրոցը։
Մեր գլխավոր գրասենյակում՝ Երևան, Նար-Դոսի 53 (երկ–ուրբ 09:00–18:00, շաբ 10:00–14:00), կամ գործընկեր գրասենյակներում՝ Երևանում Արզումանյան 16/6 և Սողոմոն Տարոնցու 3 (Շենգավիթ), Գյումրիում՝ Հաղթանակի պողոտա 4/2։ Գործընկեր գրասենյակներն ընդունում են միայն օդային առաքման ծանրոցներ։
Տրամադրու՞մ եք տուփեր և փաթեթավորում։
Այո, տուփերն ու փաթեթավորումն անվճար են։
Կա՞ մաքսավճար։
Այս էջի հաշվիչն ավելացնում է մաքսավճար՝ ապրանքների հայտարարված արժեքի 15%-ի չափով։
Կարո՞ղ եմ սնունդ ուղարկել ԱՄՆ։
Այո, մենք մասնագիտացած ենք հայկական սննդամթերքի արտահանման մեջ։ Ուղարկելուց առաջ կապվեք մեզ հետ՝ կոնկրետ ապրանքները ճշտելու համար։
ԱՄՆ-ի բոլո՞ր նահանգներ եք առաքում։
Այո, առաքում ենք ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ Կալիֆորնիայում գտնվող մեր պահեստից։