American Global Group

Հավաքական LCL փոխադրում Հայաստանից Ամերիկա:

հավաքական բեռնափոխադրումներ, Հայստանից Ամերիկա, bernapoxadrumner, havqakan, araqum amerikaՄոտենում է հերթական LCL Հավաքական բեռների փոխադրում Հայաստան – Ամերիկա բարձման ժամանակը և դուք դեռ հնարավորություն ունեք ամրագրելու ձեր բեռի տարածքը բեռնարկղում։ 💙

Ի՞նչ է հավաքական LCL Փոխադրումը 🚢📦

LCL-ը բեռների փոխադրման մեթոդ է, երբ մեկ կոնտեյներ օգտագործվում է մի քանի հաճախորդի բեռները բարձելու և փոխադրումը իրականացնելու համար: Սա թույլ է տալիս համատեղել տարբեր բեռներ մեկ կոնտեյներում՝ խնայելով գումար և ապահովելով արագ և հուսալի փոխադրում: Եթե ունեք փոքր ծավալի բեռներ և օդային տարբերակը ամենածախսարդյունավետը չէ, ընտրեք հավաքական բեռների փոխադրում Հայաստան – Ամերիկա տարբերակը:

 

Ի՞նչ Բեռներ Կարելի Է Փոխադրել հավաքական բեռնարկղով։ 🇦🇲 → 🇺🇸

Հավաքական LCL  բեռնարկղը հարմար է անհատների, փոքր և միջին բիզնեսների համար, ովքեր ցանկանում են փոխադրել՝

  • Կենցաղային ապրանքներ
  • Արտադրական ապրանքներ և սարքավորումներ
  • Հագուստ և տեքստիլ
  • Սննդամթերք (չոր կամ պահպանվող) և ըմպելիքներ

ℹ️ Նվազագույն ծավալ` 3 մ³

 

Որքա՞ն ժամանակ է տևում հավաքական LCL փոխադրումը Հայաստանից Ամերիկա:

Փոխադրման ընթացքը միջինում տևում է 2-3 ամիս։

 

Ինչպես Կազմակերպել Ձեր Բեռի Հավաքական բեռնափոխադրումը։

Հավաքական LCL փոխադրումը կազմակերպելու համար հարկավոր է կապվել մեր մասնագետի հետ՝ քննարեկելու բեռի տեսակը և համագործակցության պայմանները, տրամադրել բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վերջ. Ձեր բեռի անվտանգ և ծախսարդյունավետ բեռնափոխադրումը կիրականացնենք մենք։

 

📩 Հարցում կարող եք ուղարկել մեր էլ. հասցեին info@americanglobalgroup.com նամակի մեջ նշելով բեռի տեսակը, ծավալը և կոնտակտային տվյալները ավելի մանրամասն քննարկելու համար։

 

Ինչո՞ւ ընտրել մեզ։

  • Ամերիքան Գլոբալ Գրուփի տարիների փորձի և գրագետ աշխատանքի շնորհիվ ձեռ բեռի բարձումը, փաստաթղթավորումը և փոխադրումը կիրականացվի բոլոր ստանդարտներին և կանոնակարգերին համապատասխան։ Ինչպես նաև, կաջակցենք ԱՄՆ-ում Բրոքերային ձևակերպումների հարցում։

 

 

Հիշեցնենք, որ Ամերիքան Գլոբալ Գրուփը իրականացնում է նաև ամենշաբաթյա օդային առաքումներ Հայաստանից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ։ Ինչպես նաև ամենշաբաթյա ամբողջական և հավաքական բեռների փոխադրում ԱՄՆ-ից Հայաստան։

 

ℹ️ Հետևեք մեր սոցիալական մեդիայի էջերին, որտեղ տեղեկացնում ենք մեր կողմից իրականացվող թռիչքների և  բարձումների օրերի, զեղչերի և ծառայությունների մասին: 

 

Հիշեք՝ բազմաթիվ գլոբալներից ընտրեք լավագույնը՝ Ամերիքան Գլոբալ Գրուփը

Leave a Comment

Track your parcel