«Ամերիքան Գլոբալ Գրուփ» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում բեռնափոխադրման ոլորտի աշխատակիցների:
Ազատ Հաստիքներ
Բեռնափոխադրման օպերատոր/գրասենյակային աշխատակից
Պարտականություններ`
- Արտահանման և ներմուծման համակարգերում գրանցումների վարում: Համապատասխան կանոնակարգերի և փաստաթղթերի պահպանման ապահովում:
- Հաճախորդների հետ շփում, հարցումների արձագանքում, առաքանիների կարգավիճակի մասին թարմացումների կատարում:
- Փաստաթղթերի հետ կապված այլ աշխատանքների կատարում:
Պահանջներ`
- Բարձրագույն կրթությունը, ռուսերենի և անգլերենի բավարար իմացությունը, համակարգչային գիտելիքները (excel) պարտադիր են: Ընկերությունում գործարկվող այլ աշխատանքային գործիքները և համակարգերը կսովորեցվեն համապատասխան մասնագետների կողմից։
- Գրասենյակային միջավայրում աշխատանքի փորձը պարտադիր է, իսկ բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝ [email protected] հասցեին՝ թեմայի դաշտում նշելով “Shipping Operator” հաստիքը։
Հաշվետար
Պարտականություններ՝
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը՝ ըստ պահանջի
- Ֆինանսական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում
- Հաշիվ-ապրանքագրերի կազմում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում
- Անգլերեն լեզվի իմացություն՝
Թիմային աշխատանքի հմտություններ - Հաշվապահական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք՝
- Հնարավորություն ծանոթանալու ոչ միայն տեղական այլև ամերիկյան հաշվապահական համակարգին
- Մասնակցություն միջազգային նախագծերին
- Մասնագիտական աճի միջավայր և աջակցող թիմ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝ [email protected] հասցեին՝ թեմայի դաշտում նշելով “Bookkeeper” հաստիքը։