Օդային առաքում ԱՄՆ-ից Հայաստան
Ամենշաբաթյա օդային առաքում Լոս Անջելեսից Երևան՝ անձնական ծանրոցների, օնլայն գնումների և բիզնես բեռների համար։
Սակագներ
- Ամենշաբաթյա չվերթեր
- Առաքում 7–14 աշխ. օրում թռիչքի օրվանից
- Ծավալային քաշ՝ միայն եթե այն ավելի մեծ է
- Գրասենյակ Գլենդեյլում, Կալիֆորնիա
Որքա՞ն կարժենա Ձեր ծանրոցի առաքումը
- 1Կշռեք ծանրոցը
Դրեք ծանրոցը ցանկացած կշեռքի վրա։ Կարող եք նշել տասնորդականներով, օրինակ՝ 12.4 կգ։
- 2Չափեք երկարությունը, լայնությունը և բարձրությունը
Չափեք ամենաերկար կողմը, ապա մյուս երկուսը՝ սանտիմետրերով։
- 3Նշեք ապրանքների արժեքը
Ծանրոցում առկա ապրանքների ընդհանուր արժեքը դոլարով։ Մաքսատուրքը գնահատվում է, եթե արժեքը գերազանցում է 200 եվրոն։
Չափսերով մեծ, բայց թեթև ծանրոցները կարող են հաշվարկվել ծավալային քաշով․ հաշվիչը ստուգում է այն Ձեր փոխարեն։
Մաքսային վճարների մասին
Մաքսային վճարները պետության կողմից գանձվող պարտադիր վճարներ են՝ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու համար։
Ֆիզիկական անձինք մաքսատուրք են վճարում, եթե միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ը։ Գործող կարգավորումների համաձայն՝
- արժեքային շեմը գերազանցելու դեպքում գանձվում է 15% մաքսավճար՝ բեռի արժեքի և թույլատրելի շեմի տարբերությունից,
- քաշային շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարը կազմում է բեռի արժեքի՝ 200 եվրոն գերազանցող մասի 15%-ը կամ յուրաքանչյուր ավելցուկային կիլոգրամի համար 2 եվրո՝ որն ավելի մեծ է։
Բիզնես բեռների համար մաքսային վճարները հաշվարկվում են անհատապես։
Մեր գրասենյակները
Գլխավոր գրասենյակ
Նար-Դոս 53, Երևան
Երկ–Ուրբ 09:00–18:00, Շաբաթ 10:00–14:00
Մեր առավելությունները
Արագ և հուսալի օդային առաքում
Գրասենյակ հայաշատ Կալիֆորնիայում
Մատչելի սակագին՝ ճշգրիտ քաշով
Գնումներ ամերիկյան խանութներից
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է հաշվարկվում վճարվող քաշը։
Համեմատում ենք փաստացի քաշը և ծավալային քաշը (Ե × Լ × Բ սմ ÷ 6000) և վճարում եք ավելի մեծի համար՝ ճշգրիտ քաշով, առանց կլորացման։
Ե՞րբ կստանամ ծանրոցը։
7–14 աշխատանքային օրում՝ թռիչքի օրվանից հաշված։
Ո՞վ է վճարում մաքսատուրքը։
Մաքսատուրքը պետական վճար է, որը գանձվում է 200 եվրո կամ 31 կգ շեմերը գերազանցելու դեպքում։ Յուրաքանչյուր ծանրոց հաշվարկվում է առանձին՝ փաստացի քաշով։
Կարո՞ղ եմ գնումներ անել ամերիկյան խանութներից։
Այո, կարող եք ուղարկել ապրանքը մեր ԱՄՆ հասցեով կամ օգտվել «Գնում ենք Ձեր փոխարեն» ծառայությունից։ Այդ ծառայության դեպքում օդային առաքման սակագինը $8.8/կգ է։